Ահաբեկիչները ականանետ են կիրառել Դամասկոսի կենտրոնում, մեկ մարդ մահացել է, 13-ը ստացել են ծանր մանրմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է ria.ru կայքը:
Ականանետի արկերը պայթել են Աբբասին հրապարակում:
Սիրիական զինվորականների խոսքով՝ ահաբեկիչները խախտել են Աստանայում ձեռք բերված համաձայնությունները՝ Սիրիայում լարվածության գոտիների վերաբերյալ: Երկրում դրանք 4 են: