Դատարանների խորհուրդը պարգևատրել է դատավոր Գալուստ Ղարիբյանին

Նկատի ունենալով ՀՀ դատական համակարգում ՀՀ դատական վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Գալուստ Ղարիբյանի բազմամայա գործունեությունը, արդարադատության իրականացման գործում ներդրած մեծ ավանդը և ծննդյան 65-ամյակի կապակցությամբ, ՀՀ նախագահների խորհուրդը որոշել է Գալուստ Ղարիբյանին պարգըևատրել ՀՀ դատարանների խորհրդի պատվոգրով և հուշանվեր ժամացույցով:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատական դեպարտամենտից:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ի ՀՀ նախագահի հրամանագրով դադարեցվել է դատավորի լիազորությունները:

Ստորև ձեզ ենք ներկայացնում նրա կենսագրությունը:

Ծնվել է 1952 թվականին Երևան քաղաքում։

1981 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1977 թվականից մինչև 1987 թվականը աշխատել է իրավախորհրդատու տարբեր ձեռնարկություններում («Հայմեքմատվաճառ» վարչություն, Սարքերի գործարան, «Հայէներգոհսկողություն» վարչություն, Լենինյան շրջանի գործադիր կոմիտե)։

1987 թվականից մինչև 1999 թվականը աշխատել է ՀՀ պետական արբիտրաժում՝ որպես պետական արբիտր։

1999 թվականից մինչև 2001 թվականը եղել է ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։

2001 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։

2008 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:

ՀՀ Նախագահի 2010 թվականի նոյեմբերի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել