Քննարկվել են դեղերի անվտանգությանն առնչվող հարցեր «Դեղերի անվտանգության դիտարկումը Հայաստանի Հանրապետությունում». այս էր Հոսպիտալային համաճարակաբան ՀԿ- ի և ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Է.Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի դեղերի անվտանգության դիտարկման բաժնի համատեղ կազմակերպած սեմինար-հանդիպման թեման։
«Էրեբունի» բժշկական կենտրոնում կայացած հանդիպմանը մասնակցել են մարզերի և Երևանի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների մասնագետներ: Քննարկվել են դեղերի կողմնակի ազդեցությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և փոխանցման կարգին, ինչպես նաև դեղերի անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր: