Լվովի շրջանային դատարանն Օդեսայի նախկին նահանգապետ Միխեյիլ Սաակաշվիլիին մեղավոր է ճանաչել լեհ-ուկրաինական սահմանն անօրեն կերպով հատելու համար ու նրան տուգանք սահմանել, այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը։
Սաակաշվիլին, որը դատարան չէր ներկայացել, քանի որ Չերկիզիայում էր գտնվում, այժմ ստիպված կլինի վճարել 3,400 ուկրաինական գրիվենի չափով տուգանք։
«Ես որոշեցի չհետաձգել իմ հանդիպումները, քանի որ իշխանությունների նպատակն էլ հենց դա էր՝ մեզ ծանրաբեռնել դատական գործերով, որպեսզի ժողովրդի հետ շփվելու հնարավորություն չունենանք»,- ասել է նախկին նահանգապետը: