Սեպտեմբերի 9-ին, ժամը 21:29-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցի թիվ 25ա հասցեում գտնվող փայտամշակման արտադրամասում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան: Անհրաժեշտությունը վերանալու պատճառով երեք մարտական հաշվարկ հետ են վերադարձվել:
Պարզվել է, որ Աճարյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 25ա հասցեում գտնվող չշահագործվող փայտամշակման արտադրամասում այրվում է մոտ 8 խմ փայտանյութ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:08-ին, մարվել՝ 22:22-ին: