Քաղաքապետարանը մեկ շաբաթում 316 հեռախոսազանգ է ստացել

Օգոստոսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 316 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 271-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 45 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:

Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 138 հեռախոսազանգ, որոնցից 120-ին լուծում է տրվել, իսկ 18-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել