Քրեակատարողական վարչությունը հայտարարում է աշխատանքի ընդունելություն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը Երևան քաղաքի տարածքում տեղակայված քրեակատարողական հիմնարկներում և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտարարում է աշխատանքի ընդունելություն:

Ընդունվելու համար կարող են դիմել`

Առնվազն միջնակարգ կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան այն քաղաքացիները, ովքեր

*Անցել են պարտադիր զինվորական ծառայություն` (բացառությամբ իգական սեռի ներկայացուցիչների և արական սեռի այն քաղաքացիների, որոնք «Զինապարտության մասին» ՀայաստանիՀանրապետության  օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բե» կետերով նախատեսված հիմքերով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից),

*Տիրապետում են հայերենին, մասնագիտական գիտելիքներով, գործնական և անձնական հատկանիշներով ու առողջական վիճակով կարող են կատարել քրեակատարողական ծառայողի պարտականությունները,

*Դատական կարգով չեն զրկվել քրեակատարողական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից, չեն դատապարտվել:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (ք. Երևան, Արշակունյաց 63, հեռ.  060-37-37-55):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել