Օգոստոսի 22-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության օրակարգում գտնվող հարցեր, ինչպես նաև անդրադարձել են հետագա ծրագրերի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին:
Այս մասին հայտնում են ֆինանսերի նախարարությունից: