Մի անհանգստացեք, Բաքվի կողմից հյուսված հերթական հեքիաթն է. Սենոր Հասրաթյան

Արցախի Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է.

«Քիչ առաջ ադրբեջանական ագիտպրոպը սեփական հանրության ոգու ծարավը հագեցնելու նպատակով շրջանառության մեջ դրեց իր զինուժի երևակայական հաղթարշավը ներկայացնող հերթական բեմադրությունը: Շտապեմ արձանագրել, որ ինչպես միշտ, այս անգամ ևս սիրողականից ցածր ընդունակությամբ օժտված Բաքվի բեմադրիչները մատուցեցին այն, ինչը հարիր է միայն իրենց:

Թեման էլ նույնն էր ու ծամծմված՝ հայկական դիվերսիոն խումբը փորձել է իրականացնել ներթափանցում, իսկ իրենց «քաջարի ասկյարները թշնամուն կորուստներ պատճառելով հետ են շպրտել…» Դե ինչ, կարելի էր նաև այս հիմարությանը չանդրադառնալ (ինչպես սովորաբար վարվում ենք), բայց անհանգստացողները շատ են: Խորհուրդս՝ մի անհանգստացեք, Բաքվի կողմից հյուսված հերթական հեքիաթն է… սեփական լսարանի համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել