Բիլայնը ներկայացնում է ռոումինգում հաշիվը վերալիցքավորելու 5 եղանակ՝
1. Օնլայն վճարում Օնլայն վճարման տարբերակն ամենահարմարն է, եթե Դուք ունեք բանկային քարտով վճարելու հնարավորություն և չեք ցանկանում շատ ժամանակ ծախսել։ Այս վճարման եղանակից օգտվելու համար անհրաժեշտ է ընդամենը սեղմել հետևյալ հղումը՝ https://goo.gl/bW3bqw
2. «Վստահության րոպեներ» ծառայություն Եթե Ձեր հաշվեկշիռը ռոումինգում մոտ է զրոյին, Դուք կարող եք օգտվել «Վստահության րոպեներ» ծառայությունից: Ձեր հարցման հիման վրա մենք ժամանակավորապես կլիցքավորենք Ձեր հաշվեկշիռը, և Դուք կկարողանաք շարունակել հաղորդակցվել: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է հավաքել *141# հրահանգը։ «Վստահության րոպեներ» ծառայությունից օգտվելիս` յուրաքանչյուր հաջողված հարցման արժեքը կազմում է 29 դրամ: Մանրամասն՝ https://goo.gl/JQ7L2P
3. Beeline վերալիցքավորման քարտեր Վերալիցքավորման քարտով Հայաստանում գտնվող Ձեր մտերիմները նույնպես կարող են լիցքավորել Ձեր հաշիվը՝ հավաքելով *101* [քարտի 16 նիշանոց կոդը] * [Ձեր հեռախոսահամարը] # հրահանգը, որտեղ հեռախոսահամարն անհրաժեշտ է մուտքագրել Հայաստանում կիրառվող 9-նիշ ձևաչափով:
4. Վճարումների ընդունման կետեր Հաշվեկշռի լիցքավորումը ռոումինգում վճարումների ընդունման կետերից հասանելի է դեռևս միայն Ռուսաստանում և Արաբական Միացյալ Էմիրություններում։ Վճարումների ընդունման կետերի ցանկին, ինչպես նաև գործընկերների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://goo.gl/aDLtZd
5. Ձեր մտերիմների միջոցով Ձեր մտերիմները, որոնք հանդիսանում են կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներ, կարող են գումար փոխանցել Ձեր հաշվին «Բալանսի փոխանցում» ծառայության միջոցով: Դա տեղի է ունենում այսպես՝ *145* [հեռախոսահամար] *[փոխանցվող գումարը] # Հեռախոսահամարը պետք է մուտքագրվի Հայաստանում կիրառվող 9-նիշ ձևաչափով:
Այսպիսով, այս 5 պարզ քայլերի շնորհիվ Դուք կկարողանաք առանց խոչնդոտների օգտվել մեր ռոումինգ ծառայություններից Ձեր ամբողջ ճանապարհորդության ընթացքում։