ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանն ամրացված Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող շենքը վաճառելու մասին նախագիծը։
Նախատեսվել է շենքը վաճառել աճուրդով: Նախնական արժեքը կկազմի 13.223.400.652 ՀՀ դրամ։ Գնորդը պարտավոր է վճարել նաև հողամասի կադաստրային արժեքը` 151.239.348 ՀՀ դրամ: Շենքի մակերեսը 7809.9 քառ. մետր է։