Կառավարությունը հաստատեց ծխելու դեմ պայքարի ռազմավարության պլանը

Այսօր նիստի ընթացքում Կարառավարությունը հաստատեց ծխելու դեմ պայքարի ռազմավարության պլանը:

Զեկուցող ԱՆ Լևոն Ալթունյանը ներկայացրեց ծրագիրը.

«Մեր նպատակն է ձեռնարկել միջոցներ՝ ուղղված  ծխախոտի օգտագործման և սպառման նվազեցմանը: Պահպանել բնակչության առողջությունը՝ պաշտպանելով ծխախոտի ծխի երկրորդային ազդեցությունից, նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդության ցուցանիշները»,-հայտնեց Լ.Ալթունյանը:

Մասնավորապես ռազմավարության շրջանականերում նախատաեսվել է իրականացնել ծխելու դեմ պայքարին ուղված մի շարք աշխատանքներ. գործող օրենսդրական դաշտի կարգավորում, որը կհամապատասխանեցվի միջազգային փորձին .հանրային վայրերում ծխախոտի օգտագործման սահմանափակումների ընդլայնում, վերահսկողության իրականացման մարմինների և մեխանիզմենրի սահմանում, փակ աշխատանքային վայրերում ծխելու վերաբերյալ դրույթների սահմանում, էլեկտրոնային սիգարետների շրջանառության առանձնահատկությունների սահմանում, ծխախոտի երկրորդային ծխի կանոնակարգմանն ուղղվախ մեխանիզմների սահմանում, գովազդի արգելք և այլն:

Բկանչության շրջանում, այդ թվում՝ դեռահասների, ՀՀ զինված ուժերում և երիտասարդներ ընդգրկող այլ կառույցներում իրազեկության բարձրացման համար աշխատանքներ կտարվեն:

Միջոցառումները կիրականացվեն 2017-20 թվականների ընթացքում:

«Քիչ ծխեք».- կատակեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել