Օգոստոսի 2-ին, ժամը 20:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի ինժեներասակրավորական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Դեպքի վայրում են գտնվում օրվա պատասխանատու ՃԿԱԿ պետ փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ փ/ծ գեներալ-մայոր Ն. Նազարյանը:
Պարզվել է, որ պայթյունի հետևանքով տուժել է երկու մարդ, ովքեր տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: