Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մայիսի 17-ին հրաման է ստորագրել, որով հաստատցվել է դեղերի կողմնակի ազդեցությունների, արդյունավետության բացակայության , սխալ օգտագործման և կեղծված լինելու կասկածի մասին դեպքերն արձանագրելու, նման տվյալների համակարգման, վերլուծության կարգը:
Հրամանում նշվում է. « Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետությունում դեղերի կողմնակի ազդեցությունների, արդյունավետության բացակայության, սխալ օգտագործման և կեղծված լինելու կասկածի մասին դեպքերը արձանագրելու, դրանց մասին հայտնելու, դեղերի կողմնակի ազդեցությունների հավաքման, տեղեկացման, դիտարկման, հաշվետվությունների ներկայացման և տվյալների վերլուծության կարգը՝ համաձայն Հավելված 1-ի.
2) Դեղերի կողմնակի ազդեցությունների գրանցամատյանի ձևը՝ համաձայն Հավելված 2-ի.
3) Հաստատել դեղի կողմնակի ազդեցության, արդյունավետության բացակայության, որակի կամ կեղծման կասկածի մասին դեպքերը արձանագրելու և հայտնելու քարտ-հայտագրի ձևը` համաձայն Հավելված 3-ի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:
Կարգն ամբողջությամբ՝ այստեղ:
Իրավաբան.net