Հունիսի 6-ին տեղեկացրել ենք, որ Կարինե Ավետիսյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնին։ Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը․
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1977թ., 15 մարտի, ք. Երևան
Կրթություն
1994-1999թթ.-Երևանի պետական համալսարան, տնտեսագետ
1999-2003թթ.-ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը կից կառավարման և տնտեսական
բարեփոխումների ինստիտուտ` ասպիրանտ
Աշխատանքային գործունեություն
1999-2007թթ.-Երևանի պետական համալսարան` տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս
2005-2007թթ.-ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` արտասահմանյան ֆինանսական
ծրագրերի կառավարման կենտրոնի գնումների մասնագետ
2006-2011թթ.-Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան` տուրիզմի և գովազդի ֆակուլտետի
դասախոս
2007-2016թթ.-Երևանի պետական համալսարան` մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի
ակտուարական մաթեմատիկայի և ռիսկերի կառավարման ամբիոնի վարիչ
2011-2012թթ.-ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ձեռնարկությունների ինկուբատոր
հիմնադրամ (EIF) և պետական հատվածի արդիականացման (PSMP) վարկային ծրագրերի իրականացման շրջանակներում` գլխավոր մասնագետ, սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի ղեկավար
2012-2013թթ.-Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ` ծրագրի ղեկավար, խորհրդատու
2017թ.-ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն` վերլուծական կենտրոնի ղեկավար
2017թ. հունիսի 6-ից՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Այլ տվյալներ
Տնտեսագիտության թեկնածու է, դոցենտ:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ: