2017 թվականի հունիսի 5-ին և 6-ին կայացան ՀՀ արդարադատության խորհրդի նիստեր, որոնց ընթացքում Խորհուրդը, քննարկելով ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունները և ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածով, որոշեց.
- ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարել: Առաջարկել Հանրապետության Նախագահին համաձայնություն տալ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Ա. Պետրոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:
- ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարել: Առաջարկել Հանրապետության Նախագահին համաձայնություն տալ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Ա. Պետրոսյանին կալանավորելու վերաբերյալ:
- ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարել: Առաջարկել Հանրապետության Նախագահին համաձայնություն տալ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վ. Վարդանյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:
- ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարել: Առաջարկել Հանրապետության Նախագահին համաձայնություն տալ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վ. Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ:
Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացնում են ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմից։
Նշենք, որ այս որոշումը դեռ պետք է հաստատի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որից հետո միայն դատավորների նկատամամբ կկիրառվի համապասխան խափանման միջոց և նրանց կներգրավվեն որպես մեղադրյալ։