Որտե՞ղ և ե՞րբ այսօր ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արարատյան» պոմպակայանի` ՀԷՑ-ի կողմից հոսանքազրկման պատճառով, ս.թ. հունիսի 6-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր, Այնթափ, Նորաբաց, Դարակերտ, Գետափնյա, Ղուկասավան, Հայանիստ, Դաշտավան, Զորակ, Դարբնիկ գյուղերի, Նոր Կյուրին գյուղի 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցների  ջրամատակարարումը:

Բացի այդ, հունիսի 6-ին ժամը 23.00-ից մինչև հունիսի 7-ը ժամը 23.00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի` Վայք քաղաքի  ջրամատակարարումը:

Ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Մ. Ավետիսյան 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ  փողոցների շենքերի ու անհատական տնատիրությունների, Դրոյի փող. 15, 17, 18, 19, 21, 23 շենքերի` իրենց կոտորակներով և 4-րդ նրբանցքի անհատական տնատիրությունների, Վերին Նորաշխարհյան  փող. 15-ից-45, Շովրոյան  փող. 63-ից-85, Գոգոլի  փող. 93-ից-130, Ռայնիսի  փող. 54-ից-103  համարների անհատական տնատիրությունների, Ռուբինյանց փող. 17, 19, 21 շենքերի` իրենց կոտորակներով, Պ Սևակի փող. 90, 92 շենքերի, թիվ 44 դպրոցի, թիվ 182 մանկապարտեզի, «Աշտարակ Կաթ»  գործարանի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել