«Եվս մեկ կարևոր քայլ՝ ուղղված զբոսաշրջության զարգացմանը մեր երկրում․ Երևան-Աստանա-Երևան նոր չվերթի իրականացումը կնպաստի ինչպես զբոսաշրջիկների երկկողմանի հոսքի ապահովմանը, այնպես էլ համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Ղազախստանի միջև»,- այս մասին իր ֆեյսբուքյան հաշվում նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը հրապարակելով Հանրային հեռուստաընկերության տեսանյութն, ըստ որի՝ Երևանն ու Աստանան այսուհետ ուղիղ չվերթով են կապված, թռիչքի տևողությունը 3 ժամ 45 րոպե է։
Իրավաբան.net