ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 1-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Աթենքի փողոցի թիվ 4 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Հարություն Զ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 18.25-ին, Հրազդան տոնավաճառի մոտ, թիվ 27 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար և բանկային քարտեր: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 1982 թ. ծնված Աննա Ս.-ն է: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: