Մեկնարկել են միասնական քննությունները

Մեկնարկել են 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության միասնական քննությունները: Այսօր քննություններ կանցկացվեն «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն», հունիսի 6-ին` «Հայոց լեզու և հայ գրականություն», հունիսի 9-ին` «Ֆիզիկա»,  հունիսի 13-ին`  «Օտար լեզուներ»,  հունիսի 16-ին` «Մաթեմատիկա»,  հունիսի 20-ին` «Հայոց պատմություն», «Քիմիա»,  հունիսի 23-ին` «Ռուսաց լեզու» առարկաներից:

«Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների քննության արդյունքներին դիմորդները կարող են ծանոթանալ ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքում կամ ԿԳՆ ֆեյսբուքյան էջում:

ԿԳՆ
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել