ՓՊ նախագահը փաստաբան Ինեսսա Պետրոսյանի պաշտպանության հարցով ոստիկանության պետին է դիմել

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ԵԷԴ/0135/01/16 քրեական գործով փաստաբան Ինեսսա Պետրոսյանը ներկայացնում է տուժող Եղիշե Խաչատրյանի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանի և տուժող Էմմա Աբրահամյանի շահերը:

03.05.2017թ. դատական նիստին պաշտպանական կողմի միջնորդության վերաբերյալ Ինեսսա Պետրոսյանի կողմից դիրքորոշում հայտնելու պահին դատական նիստերի դահլիճում գտնվող որոշ անձինք սկսել են հայհոյանքներով ու այլ արտահայտություններով վիրավորել և սպառնալ իր մասնագիտական պարտականությունները կատարող փաստաբան Ինեսսա Պետրոսյանին:

20.05.2017 թվականին փաստաբան Ինեսսա Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է NARINE ARZUMANYAN անվամբ օգտատիրոջ կողմից իրեն ուղղված լատինատառ նամակը, որը փաստաբանին ու նրա ընտանիքին ուղղված սպառնալիքներ է պարունակում:

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու և ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարք կատարած անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը 20.05.2017 թվականին դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետին:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել