Այսօր հայտնի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ իրեն և իր ընտանիքի անդամների հասցեին սպառնալիքներ կան, որը կապված է լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործի հետ: Այս գործով Ինեսսա Պետրոսյանը տուժող կողմից ներկայացուցիչն է.
«Ինչպես գիտեք ներկայացնում եմ քրեական գործով ըստ մեղադրանքի Արտաշես Չիչոյանի և մյուսների տուժող Էմմա Աբրահամյանի և տուժողի իրավահաջորդ լեզվաբան,Փառանձեմ Մեյթիխանյանի շահերը։
Դատական նիստերի ժամանակ ամբաստանյալների հարազատները տեղում են սեռական հայհոյանքներ և սպառնալիքներ, ինչի վերաբերյալ իրավապահները իրազեկված են։
Այսօր առավոտյան, որպես իրենց սպառնալիքների շարունակություն արդեն ստացել եմ հետևյալ նամակը, որը ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը»: