Անհրաժեշտ է բարեփոխել կրթական համակարգը․ վարչապետ

Անհրաժեշտ է բարեփոխումներ իրականացնել կրթական համակարգում։ Այս նպատակով այսօր՝ մայիսի 11-ին, կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարեց 15-օրյա ժամկետում գործադիրի աշխատակազմ ներկայացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման առաջարկություններ՝ հաշվի առնելով ուսուցիչների ծանրաբեռնվածությունը և դպրոցներում ուսումնական գործընթացի կազմակերպման երկրորդ հերթի բացառումը, բացի այդ նա հանձնարարեց երկու ամսում ֆինանսերի նախարարության հետ համատեղ մշակել և հաստատման ներկայացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր բանաձևը։

Վարչապետն ազդարարեց նաև բուհական կրթության ոլորտի նոր փոփոխությունների մասին։ ԿԳՆ-ն պետք է մեկ ամսում քննարկի բուհական անձեռնամխելի ֆոնդերի ձևավորման սկզբունքների և օրենսդրական նախադրյալների ստեղծման վերաբերյալ օրենսդրական նախագիծը, ինչպես նաև մշակի ու կառավարություն ներկայացնի Բարձրագույն կրթության մասին ՀՀ օրենքի նախագիծը։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել