«Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խումբն Արցախում գնդակոծության է ենթարկվել

«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի հեռուստամեկնաբան, լրագրող Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկ երեկոյան, ժամը 18-ի սահմաններում արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում՚» հաղորդաշարի նկարահանող խումբը: Հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան: Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը: Հավելյալ մանրամասները` Հորիզոնի թողարկումներում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել