ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ Հանրապետության տարածքում`
Մայիսի 11-ին, 12-ին և 14-ին, 15-ին` հատկապես գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը 11-12-ը կնվազի 4-5, արևելյան շրջաններում՝ 7-9 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:
Երևան քաղաքում՝
Մայիսի 11-ին, 12-ին, 14-ին, 15-ին՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի մայիսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 30.60C (1985 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 4.70C (2000 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 17.20C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ: