Կառավարության մայիսի 11-ի նիստին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կառավարության որոշման նախագծեր կներկայացնի, որի համաձայն ՊՆ-ին պետք է գումար տրամադրվի:
Որոշման նախագծում նշվում է. «Մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վնասվածք ստացած Աշոտ Ալիկի Գրիգորյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Այլ նպաստներ բյուջեից>> հոդվածով) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 2017 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 5,142.2 հազար դրամ»:
Մեկ այլ նախագծում նշվում է. «Առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս ականապայթունային վնասվածք ստացած Ռոլանդ Քաջիկի Սահակյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Այլ նպաստներ բյուջեից>> հոդվածով) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 2017 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 4,138.5 հազար դրամ»: