24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 10-ին ժամը 23.00-ից մինչև մայիսի 11-ը ժամը 23.00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի ջրամատակարարումը:

Պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մայիսի 10-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 11-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Կարբի, Օհանավան, Մուղնի գյուղերի ջրամատակարարումը:

Այսօր 10.00-24.00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Հասրաթյան փող. այգիների, Լեփսիուսի 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցների` նրբանցքներով, 6-րդ փողոցի, Կ.Ուլնեցու փող. 54, 56, 58, 58/1, 58/2, 66, 66ա, 70/1 շենքերի, 72-ից-78 զույգ համարների տների, 1-ին փակուղու, 2-րդ փակուղու 1, 2, 3, 5 շենքերի, Մ.Ավետիսյան 1-րդ, 2-րդ, 3-րդ փողոցների, Դրոյի փող. 3, 5, 6, 7, 8, 8/1, 8/2, 9, 10, 11, 12, 14, 14/1, 14/2, 14/11, 16, 24/1 շենքերի և տների, Ահարոնյան փող. 8, 10, 12, 14, 16, 18, 20, 22 շենքերի, Ռայնիսի 1-ից-17 կենտ շենքերի, Ռուբինյանց փող. 1-ից-11, 13, 15 շենքերի և հիմնարկ ձեռնարկությունների, Դ. Անհաղթ փող. 6, 8, 10, 12, 14, 16, 18, 23, 23/1 շենքերի և հիմնարկ ձեռնարկությունների, Վ.Վահյան 10-րդ փողոցի, Գոգոլի փող. 1, 3, 5, 5/1, 7, 9 շենքերի և նրբանցքի տների, Պ.Սևակի փող. 11-ից-76 համարների տների և հիմնարկ ձեռնարկությունների, Կամարակ և Կանադական թաղամասերի, Մյասնիկյան պողոտայի, Շովրոյան, Նորաշխարհյան փողոցների, Գոգոլի փող. նոր ճանապարհից մինչև Կ.Ուլնեցու փող. նոր ճանապարհը ընկած հատվածի, Կենդանաբանական այգու, Դ.Կանայանի անվան ակադեմիայի, Ահարոնյան փողոցի Ֆրանսիական դպրոցի, Կ.Ուլնեցու փողոցի ուսանողական հանրակացարանի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ մասնաշենքերի, թիվ 151, 158 մանկապարտեզների, թիվ 125 և 48 հիմնական դպրոցների, Տնտեսագիտական համալսարանի, թիվ 16 պոլիկլինիկայի, «Պեպսի-Կոլա» գործարանի, «Արգիշտի» ընկերության ջրամատակարարումը:

Ժամը 09.00-21.00 կդադարեցվի Գյումրի քաղաքի` Սևյան, Ղանդիլյան, Սավոյան, Շիրակացի փողոցների, 224 տարածքի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել