ՄԻՊ մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանն ազատվել է աշխատանքից

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին ասվում է Զոհրաբ Եգանյանի տարածած մամուլի հաղորդագրության մեջ.

«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ՝ հայտնում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել, ինչն ընդունվել է: Երախտագիտությունս եմ հայտնում Արման Թաթոյանին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատելու հնարավորության ընձեռնման, ինչպես նաևմարդկային ջերմ վերաբերմունքի համար: Հատուկ շնորհակալություն հարազատ դարձած ՄԻՊ աշխատակազմին: Հաջողություն եմ մաղթում Արման Թաթոյանին ու իր թիմին հետագա ձեռնարկումների մեջ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել