Մայիսի 9-ին, ժամը 21:07-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վերին Ախպարա (Աղբյուրակ) թաղամասի խաչմերուկի մոտակայքում «Audi» մակնիշի ավտոմեքենան սահել է ձորը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Audi A6» մակնիշի 35 GL 956 պետհամարանիշի (վարորդ՝ Ս. Ե.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը (մոտ 15 մ). ավտոմեքենան ձորակից դուրս բերելու համար պահանջվել է հատուկ տեխնիկա:
Ուղևոր՝ 1956 թ. ծնված Օ. Ե.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել ձորակից և բարձացվել ավտոքարշակի վրա: