ՄԻԵԴ վճիռները կատարելու համար պետբյուջեից 2400 եվրո կհատկացվի

Կառավարության վաղվա նիստին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կներկայացնի կառավարության նոր որոշումների նախագծեր, որոնցով նախատեսվում է արդարադատության նախարարությանը գումար հատակացնել:

Նախագծում նշվում է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 35688/11 գանգատ) 2016 թվականի նոյեմբերի 24-ի վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով) ՀՀ արդարադատության նախարարությանը 2017 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 2400 (երկու հազար չորս հարյուր) եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ` վճռով սահմանված արդարացի հատուցման համար»:

Մեկ այլ նախագծում նշվում է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 11275/07 գանգատ) 2016 թվականի նոյեմբերի 24-ի վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով) ՀՀ արդարադատության նախարարությանը 2017 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 50,165 (հիսուն հազար հարյուր վաթսունհինգ) եվրոյին համարժեք ՀՀ դրամ` վճռով սահմանված արդարացի հատուցման համար»:

 Իրավաբան.net     

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել