Քվեաթերթիկի հատուկ կաղապար՝ բրայլյան գրատեսակով

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2017 թվականի մայիսի 14-ինկայանալիք Երևանի ավագանու ընտրություններին տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող քաղաքացիների համար մշակել է բրայլյան գրատեսակով և խոշոր տառաչափով ձեռնարկներ, ինչպեսնաև քվեաթերթիկի հատուկ կաղապար: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձեռնարկները հասցեատերերին է հանձնելու «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության միջոցով:
Միջոցառումը տեղի կունենա ս.թ. մայիսի 10-ին` ժամը 11.00-ին, «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության գրասենյակում (ք.Երևան, Իսահակյան 18):
Միջոցառմանը կարող են մասնակցել զանգվածային լրատվության միջոցներիներկայացուցիչները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել