Արա Երնջակյանը ցանկանում է նորից Երևանի ավագանու անդամ դառնալ

Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արա Երնջակյանը ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է Երևանի ավագանու անդամի ընտրություններին: Նշենք նաև, որ մինչ այս, նա 2009 թ. և 2013 թ-իին ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։ Ձեզ ենք ներկայացնում նրա կենսագրական տվյալները:

Ծնվել է 1951թ. մարտի 2-ին Երևանում։
1974թ. ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի կիբերնետիկայի ֆակուլտետը։
1983թ ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիուտը` ստանալով ռեժիսորի մասնագիտություն։
1974-1975թթ. աշխատել է «Ագաթ» գիտահետազոտական ինստիտուտում` որպես ինժեներ։
1976-1982թթ. դասավանդել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբերնետիկայի ֆակուլտետում։
1982թ. հիմնադրել է Երևանի Կամերային թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն է ցայսօր։
1998-2001թթ. զբաղեցրել է Երևանի Քաղաքապետարանի Մշակույթի, Երիտասարդության հարցերի և սպորտի վարչության պետի պաշտոնը։
Որպես ռեժիսոր իրականացրել է ավելի քան 50 բեմադրություններ, 30 պիեսների, 5 կինոսցենարների հեղինակ է։
Image result for Արա երնջակյանՀայաստանի Թատերական գործիչների և Կինոմատոգրաֆիստների միությունների անդամ է։
Բազմաթիվ կինո և թատերական միջազգային փառատոների դափնեկիր է, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ։
Ունի արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան։

2012թ. մայիսի 24-ին կայացել է Արա Երնջակյանի արվեստագիտության թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը՝ «Հորացիոյի կերպարը` որպես հին հունական պարերգի (խորոսի) մետամորֆոզ» թեմայով, «Թատերական արվեստ, կինոարվեստ, հեռուստատեսություն» մասնագիտությամբ։ Աշխատությունը, ըստ մասնագետների, նոր խոսք է շեքսպիրագիտության մեջ և նորովի է մեկնաբանում անմահ ողբերգության թերևս ամենախորհրդավոր կերպարը:
Գիտական ղեկավար` արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Վահանի Հովհաննիսյան։
14.02.2013թ., համաձայն ՀՀ վարչապետի հանձնարարականի և ՀՀ մշակույթի նախարարի հրամանի (մշակութային ծառայությունների որակի բարձրացման և կանխատեսված ցուցանիշների ծավալների գերակատարման կապակցությամբ), Արա Երնջակյանին հանձնվել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ։
27.03.2014թ.՝ Թատրոնի միջազգային օրը, ՀԹԳՄ-ի «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը, որը նվիրված էր Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 90-ամյակին, Արա Երնջակյանին շնորհվել է «Հր. Ղափլանյանի անվան հատուկ գլխավոր մրցանակ»։
Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել