Որքա՞ն գումար է ծախսվել շաբաթօրյակի ընթացքում կազմակերպված ծառատունկի համար

Այս տարի ապրիլի 15-ին տեղի ունեցավ համաքաղաքային շաբաթօրյակ, որի շրջանակներում կատարվեց նաև գարնանային ծառատունկ: Ծառատունկի ընթացքում մայրաքաղաքի տարբեր հատվածներում տնկվել է շուրջ 17.000 ծառ, 2.000 թուփ և 20.000 վարդի թուփ:

Իրավաբան.net-ը փորձեց պարզել, թե որքա՞ն են արժեցել դրանք, այդ թվում, ծառատունկի համար նախատեսված բահերն ու  դույլերը, որոնք երևում են հենց Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի կողմից հրապարակված նկարում:

Ըստ մեր հարցման պատասխանի 17.000 տնկիներից 2.000-ը տնկվել են ծառատունկին մասնակցություն ունեցած կազմակերպությունների ուժերով: Թվով 3000 տնկիներ Երևանի քաղաքապետարանին նվիրատվության կարգով տրամադրվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից:

Փետրվարի 8-ին Երևանի քաղաքապետարանի և ԱՁ Նարեկ Մայիլյանի միջև կնքվել է պայմանագիր, որի գինը կազմել է 2.455.333 դրամ: Պայմանագրի համաձայն Մայիլյանից գնվել է՝

  • 10.000 տնկի՝ 2-3 տարեկան, 1.8-2մ,
  • 2000 թույա (արևմտյան)՝ 2-3 տարեկան, 1.0-1.5մ,
  • 2500 դեկորատիվ թփեր՝ 2-3 տարեկան, 06.1.3մ:

Սրանց կազմը և կառուցվածքը պետք է պարտադիր համաձայնեցված լիներ բնապահպանության վարչության հետ, այնուհետև մատակարարվեր վարչական շրջաններ:

Ինչ վերաբերում է ծառատունկի համար նախատեսված բահերի և դույլերի ձեռքբերմանը, ապա, ըստ պատասխանի, դրանք տրամադրվել են 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համապատասխան ծառայությունների կողմից:

Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել