Իրավաբան.net-ը ներկայացնում է Երևանի ավագանու ընտրությունների թեկնածուների՝ պատահականության սկզբունքով: Ստորև ներկայացնում ենք Ելք դաշինքի կողմից ավագանու թեկնածու Աննա Կոստանյանի կենսագրությունը.
Կրթություն
1994 – 2000 թթ․ սովորել է Երևանի Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի դաշնամուրային բաժնում։
2001 թվականի հունիսին անցել է «Առողջապահություն և կյանքի ոճ» ծրագրի եռամսյա ուսուցում։
2000-2003 թթ․ սովորել է Երևանի «Վարդանանց ասպետներ» կրթահամալիրի հումանիտար հոսքում։
2007 թ․ մարտ-ապրիլ – ՀՀ, Երևան, Հ․ Աճարյանի անվան համալսարանում մասնակցել է «Պարսկերեն լեզվի հիմնախնդիրների քննարկում և վերլուծություն» թեմայով կրթական ծրագրերին։
2003 – 2008 թթ․ սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերեն-պարսկերեն լեզուների բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստիճան, անգլերեն-պարսկերեն լեզուների մասնագետի, լեզվաբանի և մանկավարժի որակավորում։
2016 թվականից մինչ այժմ սովորում է Քաղաքական Դասընթացների Երևանյան Դպրոցում (ՔԴԵԴ)։
Աշխատանքային փորձ
2013-2016 թթ․ աշխատել է «Ջի դիզայն» ՍՊԸ վեբ դիզայն-ծրագրավորման ընկերությունում՝ որպես նախագծերի ղեկավար, ՄՌԿ մենեջեր, թարգմանիչ։
2013-2014 թթ․ աշխատել է ArmFighting MMA Ֆեդերացիայում՝ որպես Ֆեդերացիայի նախագահի օգնական, թարգմանիչ։
2013 թ․ ՀՀ ՏԻՄ ընտրություններում առաջադրվել է որպես Երևան քաղաքի ավագանու անդամի թեկնածու։
2012-2013 թթ․ աշխատել է Երևանի Ադամանդի Գործարանում՝ որպես հիմնադիր և գլխավոր տնօրենի օգնական, թարգմանիչ։
2008-2012 թթ․ աշխատել է «Իմեգա տուր» տուրիստական ընկերությունում՝ որպես տուր-մենեջեր, ադմինիստրատոր, թարգմանիչ։
2005 թ․ աշխատել է «Ալբիոն» թարգմանչության և լեզվի կենտրոնում՝ որպես թարգմանիչ, ուսումնական ծրագրերի կոորդինատոր։
Սոցիալական ներգրավվածություն
2006 թ․ – «Ամերիկյան Անկյուն», Ավ․ Իսահակյանի անվ. գրադարանում կայացած՝ «Մեծ Բրիտանիայի երկրագիտության ուսումնասիրություն» եռօրյա սեմինարի կամավոր-կազմակերպիչ։
2015 թվականից մինչ այժմ հանդիսանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ Երևան քաղաքի խորհրդի քարտուղար։
Ընտանեկան կարգավիճակ
Ամուսնացած է, ունի երկու երեխա։