Օգնականից՝ նախարարի տեղակալ․ որքա՞ն դրամական միջոցներ ունի Աշոտ Մարգարյանը

ՀՀ վարչապետի փետրվարի 6-ի որոշմամբ  Կարեն Կարապետյանի օգնական Աշոտ Մարգարյանը նշանակվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։

Օգնական նշանակվելիս 2016թ․ հոկտեմբերի 18-ին Մարգարյանը ուներ 3,8 մլն դրամ, 8600 դոլար ու 2460 ֆունտ ստեռլինգ։ 2016թ․ հունվարի 1-ից մինչև հոկտեմբեր ամիսը նախկին օգնականը վաստակել էր 2,1 մլն դրամ, ինչպես նաև 868 հազար դրամի փոխառություններ (վարկեր) էր ստացել։ Տարվա վերջում դրամով նրա միջոցները կտրուկ նվազում են՝ հասնելով 868 հազար դրամի, փոխարենը նա ձեռք է բերում SUZUKI VITARA 1.6 մակնիշի ավտոմեքենա՝ 4 մլն դրամով։

Պաշտոնը ստանձնելիս նա ներկայացրել է նոր հայտարարագիր, բայց դրամական միջոցների փոփոխություն տեղի չի ունեցել։

Աշոտ Մարգարյանը ծնվել է Երևանում՝ 1989թ-ի հոկտեմբերի 14-ին:

Կրթություն
2006-2012թթ. Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժնի բակալավրիատ:
2011թ. հոկտեմբեր-դեկտեմբեր բիզնես անգլերենի և մասնագիտական թարգմանության դասընթացներ, , «LSI» ուսումնական կենտրոն, Լոնդոն:
2012-2013թթ. Լոնդոնի Համալսարանական Քոլեջի սլավոնական և արևելաեվրոպական ուսումնասիրությունների դպրոց` քաղաքականություն, անվտանգություն և ինտեգրացիա մասնագիտացման մագիստրատուրա:
2015թ- Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց` Թաֆթս համալսարան (ԱՄՆ) հանրային քաղաքականություն և կառավարում, վեցամսյա կուրս:

2016թ.-ից՝ ՀՀ դիվանագիտական դպրոց

Աշխատանքային գործունեություն
2009-2010թթ.- «Հատիս» ԲԲԸ, Շրի Լանկայի «Կրիպ» թեյի պաշտոնական ներկայացուցիչ, արտաքին կապերի բաժին, փորձաշրջան:
2010թ. փետրվար-ապրիլ «Երկիր Մեդիա »ընկերություն, Քաղաքական լրատվության բաժին, փորձաշրջան:
2011թ.- փետրվար-հոկտեմբեր «Կարմիր խաչի» հայկական ասոցիացիա, լրատվության բաժին, փորձաշրջան, ք. Երեւան:
2013թ.- հունիս-հոկտեմբեր, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատուն, հյուպատոսի օգնական, փորձաշրջան:
2013թ հունիս-սեպտեմբեր, Մեծ Բրիտանիայում Պաղեստինի ներկայացուցչություն, հետազոտական փորձաշրջան:
2013թ հունիսից առ այսօր «Սթրաթեջիք Աուտլուք», վերլուծաբան:
2013թ սեպտեմբերից, «Էքսկլյուզիվ անալիզիս» վերլուծական կենտրոն, պայմանագրային սկզբունքով վերլուծաբան, Լոնդոն:
2014թ. հունվարից Եվրասիական հետազոտությունների եւ վերլուծության ինստիտուտի համանախագահ, Երեւանյան գրասենյակի 
տնօրեն:
2014թ. հունվարի 20-ին ԼՂՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է վարչապետի օգնական:

Այլ տվյալներ
2007-2009թթ.-ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում` ավագ սերժանտ:

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել