ՀՅԴ-ի միակ կին պատգամավորը՝ Արմենուհի Կյուրեղյան

Ապրիլի 3-ին հրապարակված ԱԺ խորհրդարանական ընտրությունների տվյալների համաձայն ՀՅԴ-ն խորհրդարանում կունենա պատգամավորական 7 մանդատ: Մանդատներից միայն մեկը կզբաղեցնի կին պատգամավոր, ով Արմենուհի Կյուրեղյանն է:

Фото Արմենուհի Կյուրեղյան.Ծնվել է 26.08.1963թ-ին Վանաձորում: Ամուսնացած է, ունի երեք երեխա` մեկ տղա և երկու աղջիկ:

Ավարտել է թիվ 13 միջնակարգ դպրոցը 14 տարեկան հասակում` գերազանցության ատեստատով:
Ընդունվել և կարմիր դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:
Սովորել է ՀՀ ԳԱԱ ՀԿ-ի ասպիրանտուրայում: 28 տարեկանում պաշտպանել է թեկնածուական թեզ: Ստացել է ֆիզ.մաթ. գ.թ. գիտական աստիճան և դարձել ֆիզմաթ գիտությունների ամենաերիտասարդ կին-թեկնածուն Հայաստանում:
2006թ-ից ունի դոցենտի գիտական կոչում:

1988-1992թ. ՀՀԳԱԱ Հաշվողական կենտրոնի գիտաշխատող
1993-2000թթ Վանաձորի սոց. ծառայության վերլուծության բաժնի վարիչ
1992թ-ից ՎՊՀ /ՎՊՄԻ/ ԻՏՄՄ ամբիոնի դոցենտ

1997թ-ից Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Վանաձորի մասնաճյուղի քարտուղար, փոխնախագահ, նախագահ
2004 թ-ից` Ասոցիացիային կից «Կանանց լիդերության բարձրագույն դպրոց»-ի Լոռու մարզային կենտրոնի ղեկավար
2005 թ-ից` Ասոցիացիային կից «Քաղաքացիական նախաձեռնությունների Լոռու մարզային կենտրոն»-ի ղեկավար: Մասնակցել է Սամարկանդում, Կիևում, Թբիլիսիում, Երևանում, Ծաղկաձորում կայացած տարբեր միջազգային խորհրդաժողովների և դասընթացների, կլոր սեղանների որպես զեկուցող, փորձագետ, վարող:
2006թ-ից Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ:
2016թ-ից ՀՅԴ համամասնական ցուցակով Վանաձորի ավագանու անդամ:

Երկու ուսումնական ձեռնարկների, մասնագիտական 30 և հասարակական-քաղաքական ոլորտին վերաբերող 35-ից ավելի հոդվածների հեղինակ
Տիրապետում է հայերեն, ռուսերոն, անգլերեն լեզուների:

Լուսանկարները՝ Արմենուհի Կյուրեղյանի ֆեյսբուքյան էջից

Կարդացեք նաև՝

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել