Ապրիլի 4-ին, ժամը 08:10-ին ստացված տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանում պայթյունի հետևանքով զոհվել է 14 և տուժել՝ 58 մարդ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին, ժամը 15:35-ին ՌԴ-ի Սանկտ Պետերբուրգ քաղաքում՝ «Տեխնոլոգիական ինստիտուտ» և «Սենայի հրապարակ» կայարանի մոտ տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ ՀՀ ԱԻ նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանի հետ. աշխատանքներ են իրականացվում ճշտելու, արդյոք տուժածների և զոհերի թվում կան ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր:
Դեպքի կապակցությամբ ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը հայտնել է իր ցավակցությունն ու զորակցությունը: