Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/51 և 7/52 ընտրական տեղամասը նույն դպրոցում էր տեղակայված, նույն մուտքի աջ և ձախ մասերում:
Դպրոցում գործում էր 2 տեղամաս, ընտրողները հաճախ մոտենում էին, տեսնում, որ չկան ցուցակում, նրանց ուղարկում էին մյուս տեղամաս:
«Գալիս են տարիքով մեծ մարդիկ, հաշմանդամ մարդիկ, ու որոշում երիտասարդների ապագան: Հաճախ արդեն իսկ ուղորդված են գալիս, ու՞մ կողմից, դե դա արդեն չեմ կարող ասել… Ընտրատեղամասում խախտում չի լինի, թույլ չեմ տա նման բան լինի»,-այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց 7/51 ընտրական տեղամասի Հանձնաժողովի նախագահ Սերժիկ Ասլանյանը:
Նշենք, որ 12:30-ի դրությամբ այդ տեղամասում 1836 ընտրողներից 406-ը մասնակցել էր քվեարկության, նույն շենքում գտնվող 7/52 ընտրատեղամսում՝ 1408-ից 352 ընտրող: 7/54 ընտրատեղամսում քվեարկությանը մասնակցել էին 1437-ից 491 քաղաքացի: