Թևան Պողոսյանը՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի մասին

Ինչպե՞ս կգնահատեք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեությունը հարցին, Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը պատասխանում է հարցով․«Իսկ ի՞նչ են նրանք արել»։

Չորս տարուց ավելի գործող մարմնի վերաբերյալ պատգամավորն ունի մեկ կարծիք՝ այն բազա ձևավորելու համար է․ «Խնդիր է դրված տվյալներն ուղղակի հավաքագրելու, մուտք անելու՝ առանց որևէ լիազորությունների»,- ասում է պարոն Պողոսյանը՝ վստահություն հայտնելով, որ այդ ինֆորմացիան հենց այնպես չի հավաքագրվում․ «Իրենք իրենց համար ինչ-որ հետաքննություններ արած կլինեն, սակայն դրանք օգտագործվում են նախագահականի ներքին շահերի համար»։

Ըստ նրա՝ պետք է համակարգված մոտեցում լինի հանձնաժողովիկողմից ոչ միայն բազաներ կուտակելու և տարածելու, այլ կարողանալու նախաձեռնություններ իրականացնել, պետք է ունենան պարտավորություն ամեն ինչը քննելու։

Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովն, ըստ Թևան Պողոսյանի, պետք է լինի անկախ և ունենա համակարգված լիազորությունների մոտեցում, ոչ թե թե կիսատ լիազորություններ, ինչպես որ ներկայումս է, բացի այդ այն պետք է լինի թափանցիկ և հաշվետվողական․ «Մենք շատ ժամանակ անկախ մարմիններ ենք ձևավորել, որոնք իրենք իրենցով ավելի կոռումպացված են եղել։ Մենք պետք է որդեգրենք նոր մոտեցումներ»,- իսկ այդպիսի նախադեպը կարող է լինել խորհրդարանը․ «ԱԺ-ի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահը միշտ ընդդիմադիր է, սա շատ ճիշտ է, մենք նույնը վերահսկիչ պալատին էինք առաջարկում, որ այնտեղ նման անդամ լինի, նույնն այստես պետք է լինի։ Կարծում եմ, որ հանձնաժողովը պետք ունենա քննչական գործառույթ, նման առաջարկ կա, Կարեն Զադոյանի ղեկավարած հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից մշակված մոդել կա, լավ կլիներ, որ առաջիկայում այն կիրառվեր»,- եզրափակեց Թևան Պողոսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել