Հայ հեղափոխական դաշնակացության կողմից համապետական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու է առաջադրվել Կարեն Շախմուրադյանը, ով ներկայումս էլ ԱԺ պատգամավոր է:
Թեկնածությունն առաջադրելու պահին 35-ամյա Կարեն Շախմուրադյանը հայտարարագրել է 2 բնակարան, 1 հատ նկուղ, առանձնատուն, հողամաս, մեկ հատ ավտոմեքենա Audi A6 2.41 մակնիշի:
Նրա դրամական միջոցները 51 միլիոն դրամ, 93 հազար դոլար և 4 հազար եվրո:
Նրան են պատկանում.
- Չեխիայում գործող D.M. Sali s.r.o. անշարժ գույքի գործակալության բաժնեմասի 30 %-ը,
- «Արարատ Լադա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 14 %-ը,
- «Արմենիա Լադա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 8 %-ը,
- «Ֆորա Պրեմիում» ՍՊԸ-ի բաժնեմասի 50 %-ը,
- «Վեկար» ՍՊԸ-ի բաժնեմասի 8.33 %-ը,
- «Կարկոմավտո» ՍՊԸ-ի բաժնեմասի 8,5 %-ը,
- «Գալոպեր» ՍՊԸ-ի բաժնեմասի 33 %-ը,
- «Ֆորա» ՍՊԸ-ի բաժնեմասի 8,33 %-ը,
- «Մեգնա» ՍՊԸ-ի բաժնեմասի 8,33 %-ը,
- «Մուրան» ՍՊԸ-ի բաժնեմասի 8,33 %-ը:
Նա եկամուտ է ստացել վերոնշյալ ընկերություններից հետևյալ չափով.
- «Վեկար» ՍՊԸ-ից՝ 6,64 միլիոն դրամ,
- «Կարկոմավտո» ՍՊԸ-ից՝ 9,62 միլիոն դրամ,
- «Գալոպեր» ՍՊԸ-ից՝ 5,65 միլիոն դրամ,
- «Ֆորա» ՍՊԸ-ից՝ 7, 4 միլիոն դրամ,
- «Մեգնա» ՍՊԸ-ից՝ 3,02 միլիոն դրամ,
- «Մուրան» ՍՊԸ-ից՝ 5,8 միլիոն դրամ:
Կարեն Շախմուրադյանը ԱԺ-ից աշխատավարձ է ստացել 5,74 միլիոն դրամի չափով: Նաև փոխառություն է վերցրել 20 միլիոն դրամ: