«Հայ հեղափոխական դաշնակացության» համապետական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Հովհաննես Սարգսյանը աշխատում է որպես ԱԺ ՀՅԴ խմբակցության փորձագետ:
40-ամյա թեկնածուն հայտարարագրել է 168 քմ տարածք ունեցող շենք-շինություն՝ Երևանի Այգեստան փողոցում, որը տնօրինում է միանձնյա:
Դրամական միջոցները կազմում են 60 հազար դոլար, 10 միլիոն դրամ և 50 հազար եվրո:
Նրան են պատկանում նաև «Բի կեյ խորհրդատվական խումբ» ընկերության բաժնետոմսերի 14 տոկոսը, «Իզոտոպ դելտա» ՍՊ ընկերության բաժնեմասի 10 տոկոսը և «Մ. Մաշտոցի անվան համալսարան»-ի 10 տոկոս բաժնեմասը:
Հովհաննես Սարգսյանը ներկայացրել է եկամուտները, որոնք ստացվել են՝
- «Իզոտոպ Դելտա» ընկերության շահաբաժնից՝ 20,2 միլիոն դրամ,
- ԱԺ-ից աշխատավարձ՝ 2,44 միլիոն դրամ,
- Աշխատավարձ «Մ. Մաշտոցի անվան համալսարան»-ից՝ 1,92 միլիոն դրամ: