Նոր նշանակումներ Առաքելական եկեղեցում

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ է կատարվել: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, նշվում է, որ հոգեշնորհ Տ. Նշան վարդապետ Հմայակյանը, ազատվելով Հառիճի Թրբանճյան հոգևոր ընծայարանում ստանձնած պարտականություններից և նշանակվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ:

Բացի այդ, հոգեշնորհ Տ. Ղևոնդ աբեղա Սաղաթելյանը, ազատվելով Գևորգյան հոգևոր ճեմարանում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Հառիճի Թրբանճյան հոգևոր ընծայարանի տեսուչ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել