Այսօր մեկ ժամ քիչ ենք աշխատում

ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքի համաձայն Կանանց տոնը նշվում է մարտի 8-ին: Նույն օրենքի համաձայն մարտի ութը ոչ աշխատանքային օր է: Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր աշխատում են մեկ դրույքով, այսօր աշխատանքը ավարտելու են մեկ ժամ շուտ:

Իրավաբան.net -ի խմբագրակազմը սիրով շնորհավորում է կանանց մարտի 8-ի առթիվ և մաղթում բարձր տոնական տրամադրություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել