Տանը պատը փլուզվել է, բնակիչը մահացել է

Մարտի 7-ին, ժամը 09:52-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Բաբաջանյան փողոցի տներից մեկի պատը փլուզվել է, քաղաքացին մնացել է փլատակներում և մահացել: Հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 Իրավաբան.net     

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել