Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարությունը շահագրգռված է ներգրավել մասնագետի, որը պատասխանատու կլինի ՀՀ կառավարության և ՀՀ առողջապահության նախարարության ռազմավարության իրականացման համար, մասնավորապես՝ առողջապահության ոլորտում մասնավոր, արտերկրյա և տեղական ներդրումների, պետություն-մասնավոր ներդրող գործընկերությունների կայուն հաստատման, ինչպես նաև տարածաշրջանային կենտրոններ հիմնելու, արտահանման ծավալներն ընդլայնելու և բժշկական զբոսաշրջությունը զարգացնելու համար:
Ներդրումների մասնագետը բոլոր հնարավոր ներդրողների և հետաքրքրված անձանց/կազմակերպությունների համար պետք է իրականացնի մասնագիտական խորհրդատվություն:
Մասնագետը հիմնականում պատասխանատու է հնարավոր մասնավոր ներդրողի ներդրումային հատկացումները ձևավորելու և կառավարելու համար:
Ներդրողների հետ համագործակցությունը նախատեսվում է հիմնականում հետևյալ ոլորտներում` դեղագործական (դեղերի, բժշկական պարագաների, ախտահանիչների և այլի արտադրության կազմակերպում և/ կամ փաթեթավորում); բնական արտադրանքի (բուսական արտադրանք, կոսմետիկա և այլն); բժշկական սարքավորումների; ինչպես նաև դեղագործական ընկերությունների մոբիլիզացում՝ Հայաստանում կլինիկական հետազոտություններ և փորձարկումներ իրականացնելու նպատակով, ներդրումների միջոցով բժշկական հաստատություններում ենթակառուցվածքների արդիականացում, այլ ծրագրերի մշակում:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՐՋԱՆԱԿ.
– ներդրման և ապահովագրական հնարավորությունների ուսումնասիրություն և խորհրդատվություն՝ հնարավոր ներդրողների համար
– գտնել ինչպես տեղական, այնպես էլ արտերկրյա հնարավոր ներդրողներ
– բացահայտել հնարավոր ներդրողի ներդրումային նպատակները և համապատասխանությունը ներդրումային արտադրանքին
– ուսումնասիրել և լուծել հնարավոր ներդրողի ներդրումային կարիքները
– որոշել ներդրողի համար հնարավոր ռիսկերը
– աջակցություն ցուցաբերել հնարավոր ներդրողներին պաշտոնատար անձանց հետ փոխգործակցության ընթացքում (անհրաժեշտության դեպքում ուղեկցել), քայլ առ քայլ ուղղորդել իրենց գործունեությունը
– պատրաստել կիսամյակային և տարեկան հաշվետվություններ շուկայական պայմանների, միտումների և երկրի ընդհանուր տնտեսական հեռանկարների վերաբերյալ
– ֆինանսական և ներդրումային հրապարակումների (հրատարակված Հայաստանի պետական մարմինների և մուլտիլատերալ կազմակերպությունների կողմից), տնտեսական խնդիրներին և առողջապահության համակարգի կատարողականին վերաբերվող, պաշտոնական վիճակագրության մշտադիտարկում
– կանոնավոր կապի հաստատում հնարավոր ներդրողների հետ
– ներդրումների պորտֆոլիոների պատրաստում (յուրաքանչյուր ոլորտի համար) և ներկայացում հնարավոր ներդրողներին:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ.
– Բարձրագույն կրթություն ՝ մագիստրոսի աստիճան ,
– Աշխատանքային փորձ ֆինանսական կամ ներդրումային ոլորտում՝ հատկապես հնարավոր ներդրողների և/կամ հաճախորդների համար առաջարկությունների պորտֆոլիոների տրամադրման հարցում
– Ֆինանսական կամ շուկայի վերլուծության փորձ
– Առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ
– Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)
– ՀՀ օրենսդրության ներդրումային շուկայի կարգավորման լավ իմացություն
– Բիզնես էթիկայի կանոնների իմացություն և դրանց հետևում:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ.
– Տվյալների մեկնաբանման, ինչպես նաև հետազոտության ու վերլուծության հմտությունների բարձր արդյունավետություն
– Ֆինանսական, տնտեսական և առողջապահական ոլորտի շուկաներում, ընթացիկ շուկայական պայմանների, ինչպես նաև երկրի ընդհանուր տնտեսական հեռանկարի միտումների, խորը ըմբռնում և վերլուծություն
– Առկա և հնարավոր ներդրողների հետ ամուր հարաբերությունների հաստատում և պահպանում
– Արագ կողմնորոշման և որոշումների կայացման հմտություններ
– Ներդրողների հետ հաճախ շփվելու պատրաստակամություն
– Խնդիրների և հակասությունների լուծումներ գտնելու հմտություն
– Համակարգչային հմտություններ:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ.
Հավակնորդները պետք է ներկայացնեն նամակ-դիմում և մանրամասն ինքնակենսագրություն հայերեն և անգլերեն լեզվով՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով: Խնդրում ենք նշել Ձեր անունը և պաշտոնը էլեկտրոնային փոստի “թեմա” տողում: Կհրավիրվեն միայն առաջին փուլն անցած թեկնածուները:
Մրցույթի ամսաթիվը` 30 Մարտ 2017
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 20 Մարտ 2017