Իրավաբան.net-ը ներկայացնում կուսակցությունների և դաշինքների կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված անձանց կենսագրականները՝ պատահականության սկզբունքով։ Ստորև ներկայացնում ենք ՀՀԿ-ի կողմից համապետական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Մարգարիտա Սիրեկանյանի կենսագրականը․
Ծնվել է 1989թ. հոկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետությունում, Երևան քաղաքում
2006թ. ընդունվել և 2010թ.-ին ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարաչություն բաժին (բակալավր)
2010-2012թթ. սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստների ֆակուլտետի հագուստի մոդելավորան բաժինը (Մագիստրատուրա)
2010-2012թթ. սովորել և ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարման ֆակուլտետի գործարար կառավարում բաժինը (Մագիստրատուրա/հեռակա ուսուցում)
2013-2014թթ.՝ Cite Internationa des Art Փարիզ, Ֆրանսիա
2012թ.՝ Youth Leadership School, National Democratic Institute (NDI)
2015թ.-ից առ այսօր՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա, արվեստաբանական գիտությունների հայցորդ
2012թ.-ից առ այսօր աշխատում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ՝ որպես ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի օգնական
2013թ.-ից առ այսօր՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի համակարգող
2015թ.-ից առ այսօր՝ Աբովյանի պետական քոլեջ, արվեստի պատմություն և տեսություն առարկայի դասախոս
2014թ.-ից առ այսօր՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի մշակութային հանձնաժողովի պատասխանատու
2015թ. եղել է ԵԳՊԱ ուսանողական խորհրդի պատվավոր նախագահ
2011-2013թթ. եղել է Ազգային ժողովին կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի անդամ
2010թ-ից առ այսօր- հանդիսանում է ԵԳՊԱ կառավարման խորհրդի անդամ
2010-2013թթ.՝ԵԳՊԱ գիտական խորհրդի անդամ
2009թ-ից առ այսօր՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամ
2009-2012թթ. եղել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհրդի նախագահ, 2008-2009թթ.՝Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ և 2006-2008թթ.՝ նույն ԲՈՒՀ–ի ուսանողական խորհրդի անդամ
2015թ. նոյեմբեր 17-ին արժանացել է Երիտասարդության համաշխարհային օրվա և ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահի պատվոգրի
2013թ. նոյեմբեր 8–ին՝ Երիտասարդության համաշխարհային օրվա և ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ Վարչապետի շնորհակալագրի
2013թ.-ին ստացել է ՀՀ Քաղաքապետի պատվոգիր
2011, 2012թ.՝ ՀՀ Քաղաքապետի շնորհակալագիր
2010թ. արժանացել է Պատվոգրի ՀՀԿ Նախագահի կողմից։
Հայստանի Հանրապետական կուսակցության անդամ է
Ամուսնացած չէ