Դժբախտ ելքով ավտովթար․ վարորդը մահացել է

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 5-ին, ժամը 2.30-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Մեծամոր-Արմավիր ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 6-ի սահմաններում, վարորդը՝ 1959 թ. ծնված Շոթա Մարտիրոսյանը, մահացել է:

Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել