Նույնականացման քարտեր և անձնագրեր են ստացել 510 դատապարտյալներ

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում մարտի 2-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի 5 կին դատապարտյալներ ստացան անձնագրեր:

 Ընդհանուր առմամբ 2015-2016թթ. ընթացքում 510 դատապարտյալներ ստացել են նույնականացման քարտեր և անձնագրեր, ինչը կնպաստի վերջիններիս` օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիա-իրավական գործարքներին մասնակցելուն: Մասնավորապես, նրանք կարող են կնքել աշխատանքային պայմանագրեր, ձևակերպել տարիքային և հաշմանդամության կենսաթոշակներ, գրանցել ամուսնություն, տրամադրել լիազորագրեր, համաձայնագրեր և այլն:

Գործընթացը շարունակվում է:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել