Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում հունվարի 21-ին 34 ավիաչվերթ է չեղարկվել, ևս 37-ը հետաձգվել են: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 25 չվերթ, 6-ը չեղարկվել է: «Շերեմետևո» օդանավակայանում 12 չվերթ է հետաձգվել, իսկ 28-ը` չեղարկվել:
Կայքը նշում է նաև, որ վատ եղանակի պատճառով մինչև կիրակի առավոտ փակ կլինի Ռուսաստանի «Մուրմանսկի » օդանավակայանը:
Ըստ «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույցի, դեպի Երևան չվերթներից ոչ մեկը չի չեղարկվել կամ հետաձգվել:
Аэропорт Мурманска закрыт до утра воскресенья, 22 января, из-за плохой погоды, в нем остаются более 85 человек.