«Գործելու ժամանակն է». Դոնալդ Թրամփը ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը

Դոնալդ Թրամփը այսօր ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը՝ արտասանելով երդման տեքստը:

Աստվածաշնչին ձեռքը դնելուց և երդման տեքստը ասելուց հետո նա ելույթով հանդես եկավ: Արարողությունը տեղի ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի շենքի դիմաց:

ԱՄՆ նորընտիր նախագահը խոսեց ամերիկացիների շահերից, նա շեշտեց, որ այսուհետ Ամերիկան լինելու է ամերիկացիների երկիրը. «Ես դիմում եմ բոլոր ամերիկացիներին, լսեք այս խոսքերը, ձեզ այլևս երբեք միայնակ չեն թողնելու»,- վստահեցրեց նախագահը:

«Մենք պաշտպանել ենք ուրիշների սահմանները՝ մոռանալով մեր սահմանների պաշտպանության մասին»,- ասաց ԱՄՆ նախագահը` ընդգծելով, որ այսուհետ ԱՄՆ-ն մեծ գումարներ չի ծախսելու այլ երկրների շահերը պաշտպանելու համար:

Նախագահ Թրամփն իր խոսքը ավարտեց հայտնի մտքով. «Մենք Ամերիկան կրկին կդարձնենք հզոր երկիր»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել